22 դեկտեմբերի 2012 - 12:56 AMT
ՕԵԿ համագումարի հիմնական հարցը` նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափն է

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ համագումարը, որին ներկա է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես նշել է համագումարի ժամանակ, դեկտեմբերի 20-ի դրությամբ կուսակցությանը անդամագրվել է 71 հազար 318 քաղաքացի, ընդ որում` 67 տոկոսը կանայք:

Նշենք, որ ՕԵԿ համագումարի օրակարգային հիմնական հարցը գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափն է: Արտահերթ համագումարին ներկա են նաև Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և մի շարք պատգամավորներ: