22 դեկտեմբերի 2012 - 13:23 AMT
Ադելի Someone Like You երգը ճանաչվել է տարվա կարաոկե-հիթը 3 մլն թրեկերի շարքում

Բրիտանացի երգչուհի Ադելի Someone Like You երգը ճանաչվել է տարվա կարաոկե-հիթը 3 մլն թրեկերի շարքում: Այդ մասին հայտնել է »Սքայ նյուս» հեռուստաալիքը, որը հղում է կատարում կարաոկե-սերվիսների խոշորագույն ցանցային «Լաքի վոյս» ծառայությանը: Եռյակում են նաև կանադացի երգչուհի Քարլի Ռեյ Ջեփսենի Call Me Maybe երգը և երիտասարդ անգլիական One Direction փոփ-խմբի What Makes You Beautiful երգը:

Առաջին տասնյակում են Ադելի ևս երկու կոմպոզիցիաներ՝ Rolling In The Deep և Make You Feel My Love: