22 դեկտեմբերի 2012 - 13:31 AMT
Արմեն Աշոտյան. Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա բուհից սոցիալապես անապահով լինելու պատճառով

2013 թ-ից ՀՀ կառավարությունում պետք է վերանայվի բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրառվող զեղչային համակարգը: Այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` այն պետք է վերանայվի ըստ ուսանողի առաջադիմության և սոցիալական վիճակի: Նախարարը նշեց, որ պետք է շաղկապել ակադեմիական և սոցիալական բաղադրիչները, և զեղչերից օգտվեն ոչ միայն զոհված ազատամարտիկների կամ հաշմանդամություն ունեցող անձանց երեխաները, այլ նաև սոցիալապես անապահով խավը: Աշոտյանն ասաց, որ ոչ մի երեխա չպետք է դուրս մնա բուհից` սոցիալական խնդիրների պատճառով: Այդ պատճառով նախարարությունը ցանկանում է ընդլայնել այդ շրջանակը: Նախարարի խոսքով` պետք է գործի 50-100 տոկոս զեղչային համակարգ: