22 հունիսի 2005 - 13:01 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ 1915 ԹՎԱԿԱՆԻՑ
Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը, Հայաստանի շրջափակումը, Ադրբեջանի հետ հակամարտությանն առնչվող հարցերը մեկ սկիզբ ունեն` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմոյի հետ ՀՀ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրա խոսքերով` նորվեգ ժողովուրդը, որ լավ գիտի ազատության ու քաղաքակրթության գինը` կարող է լավ հասկանալ ժողովրդավարության հաստատման ճանապարհն անցնող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու նրա պայքարը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը դեմ չի լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, եթե Թուրքիան դառնա լիակատար եվրոպական երկիր: