22 դեկտեմբերի 2012 - 16:14 AMT
Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ, Վայք-Սիսիան և Երևան-Սևան ավտոճանապարհները: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: