22 դեկտեմբերի 2012 - 17:44 AMT
Եմենում առևանգված զբոսաշրջիկները Ֆինլյանդիայի և Ավստրիայի քաղաքացիներ են

Ուրբաթ օրը Եմենում առևանգված արտասահմանցի զբոսաշրջիկները Ֆինլյանդիայի և Ավստրիայի քաղաքացիներ են, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով երկրի անվտանգության ծառայություններին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անհայտ անձիք առևանգել են 3 արտասահմանցի զբոսաշրջիկների` հարձակվելով նրանց վրա Եմենի մայրաքաղաք Սանայի խանութներից մեկում:

Եմենում մարդիկ հաճախ են առևանգվում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: