22 դեկտեմբերի 2012 - 17:58 AMT
Եգիպտոսի ընտրատեղամասերից մեկում ծագած վեճի արդյունքում զոհվել է մեկ մարդ

Դեկտեմբերի 22-ին Եգիպտական Քենա նահանգի ընտրատեղամասում ծագած վեճի արդյունքում զոհվել է 1 մարդ:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հակամարտությունը, որն ավարտվել է մահվան ելքով ծեծկռտուքով, տեղի է ունեցել քվեարկության ամենաթեժ պահին` եգիպտական գյուղերից մեկում:

Սակայն ընդհանուր առմամբ 17 նահանգներում անցկացվող հանրաքվեի երկրորդ փուլը հանգիստ է ընթանում, թեև տարբեր շրջանների ընտրատեղամասերում տեղի են ունենում առանձին միջադեպեր: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: