Եգիպտոսում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի երկրորդ փուլը: Առաջիկա օրերի ընթացքում ընտրական հանձնաժողովը պետք է հաղորդի, թե աջակցել են արդյոք արաբական հանրապետության քաղաքացիները սահմանադրության երկրորդ տարբերակին, հաղորդում է Reuters-ը:
Երկրորդ փուլում քվեարկությունը հիմնականում տեղի է ունեցել երկրի հեռավոր և քիչ բնակեցված շրջաններում:
Նոր տարբերակի առանցքային առանձնահատկությունն այն է, որ դրա հիմքում ընկած են իսլամական իրավունքի նորմերը՝ որպես օրենսդրության հիմնական սկզբունք:
Փորձագետները նշում են, որ հանրաքվեի երկրորդ փուլի արդյունքներով նոր սահմանադրությունը կստանա քաղաքացիների հավանության ավելի մեծ տոկոս: