23 դեկտեմբերի 2012 - 17:45 AMT
Գերմանիայի ճանապարհներին առատ ձյունը հանգեցրել է բազմաթիվ ավտովթարների

Գերմանիայի մի շարք շրջաններում մերկասառույցը և ձյունը ճանապարհներին հանգեցրել են բազմաթիվ վթարների:

Ինչպես հաղորդել են ոստիկանությունից, միայն Լյուդվիգսլուսթ Պարհիմ շրջանում տեղի է ունեցել 14 ճՏՊ, վնասվածքներ է ստացել հինգ հոգի: Համբուրգում և Շլեզվիգ Գոլշտեյնում տեղի է ունեցել 80 ՃՏՊ, տուժել է երեք հոգի:

Երկրի հարավում և հարավ-արևմուտքում շարունակվող անձրևի պատճառով գետերում բարձրացել է ջրի մակարդակը:

Գերմանական օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ դեկտեմբերի 23-ին երկրի տարածքի մեծ մասում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: