23 դեկտեմբերի 2012 - 18:09 AMT
General Motors-ը հետ է կանչել 145 հազար ավտոմեքենաներ՝ կապված անսարքությունների հետ

Ամերիկյան General Motors ընկերությունը հաղորդել է այն մասին, որ պատրաստվում է ետ կանչել 145 ավտոմեքենաներ, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես հայտնի է դարձել, ընկերությունը պլանավորում է ետ կանչել Chevrolet Colorado և GMC Canyon մոդելների պիկապները, որոնք թողարկվել են 2010-2012թթ.: Ետ կանչելու պատճառը դարձել է թափքի փականի անսարքությունը, որի արդյունքում այն կարող է բացվել ավտոմեքենայի շարժման ընթացքում: Հաղորդվում է, որ ներկա պահին տեղեկություն չկա այդ անսարքության պատճառով տեղի ունեցած ավտովթարների մասին: