Կիրակի օրը Վրաստանում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է երկրի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը:
«Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13:31-ին, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սև ծովի ափերից 46 կմ հեռավորության վրա»,- ասվում է սեյսմոլոգների հաղորդագրությւոնում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չկա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» փոխանցմամբ, ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Գյումրի, Վանաձոր, Տաշիր քաղաքներում 3 բալ, իսկ Երևանում 2-3 բալ ուժգնությամբ: