24 դեկտեմբերի 2012 - 11:47 AMT
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Գրոնինգենի միջազգային մրցաշարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը

Հոլանդական Գրոնինգեն քաղաքում շարունակվում է միջազգային շախմատային մրցաշարը:

4 տուրերից հետո հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հավաքել է 2,5 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն է Պետեր Միխալիկը, ով ունի 3 միավոր:

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը նույնպես ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 2 միավորով 23-րդ հորիզոնականում է, իսկ Մարկ Բասենչյանը 1 միավորով զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը: Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 6000 եվրո, մեկնարկել է դեկտեմբերի 21-ին և կավարտվի դեկտեմբերի 30-ին: