24 դեկտեմբերի 2012 - 12:24 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. ԱԺ ընտրություններից հետո քաղաքականությունը փողոցից տեղափոխվեց խորհրդարան

Այս տարի ամենահետաքրքրականը ՀՀ խորհրդարանական ընտրություններն ու դրա հետ կապված իրադարձություններն էին: Նման կարծիքի է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունները փոխեցին երկրի քաղաքական լանդշաֆտը, և անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են ԱԺ-ում: «Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում քաղաքականությունը փողոցից տեղափոխվեց խորհրդարան».- ասաց նա: Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են և փողոցային ակտիվությու կլինի, սակայն քաղաքական հիմնական իրադարձությունները ծավալվել են լրատվամիջոցնրում և խորհրդարանում:

Անդրադառնալով նախագահական ընտրությունններին` նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը նույնպես փոփոխություն մտցրեց քաղաքական ներկապնակում: «Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունները կանխորոշված են, հանրապետականներին իրական մրցակիցներ ես չեմ տեսնում և չեմ կարծում, որ մեկ ամսվա ընթացքում նման մրցակից կհայտնվի»,-նկատեց նա: