24 դեկտեմբերի 2012 - 13:21 AMT
Երևանի կանգառներում փակցվում են այդ տարածքներով անցնող երթուղիների համարները

Երևանի կանգառներում նոր ցուցանակներ են փակցվում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին «Երևանտրանս» ՓԲԸ-ից, ցուցանակների վրա նշված է, թե որ երթուղային տաքսիներն ու ավտոբուսներն են անցնում այդ տարածքով: Ընդ որում, նշված են նոր համարներով ավտոբուսները, որոնք փոխարինելու են երթուղային տաքսիներին: