24 դեկտեմբերի 2012 - 14:18 AMT
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Նույն ճանապարհի Զհինվալի-Գուդաուրի(փոստա) հատվածում շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է: