24 դեկտեմբերի 2012 - 14:20 AMT
Ջիվան Գասպարյանը կմասնակցի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի երաժշտության ձայնագրմանը

Հայ մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը կմասնակցի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի երաժշտության ձայնագրմանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց դուդուկահարը, նշելով, որ այն կառուցված կլինի իր իմպրովիզների վրա:Երաժշտության ձայնագրությունները, Գասպարյանի փոխանցմամբ, դեռ չեն սկսել: Ֆիլմը նույնպես կիսատ է, և նախատեսված է ավարտել 2013 թ-ին: