24 դեկտեմբերի 2012 - 15:32 AMT
Արտակ Զաքարյան. Հայ-թուրքական արձանագրություններն արխիվ ուղարկել պետք չէ

Եվրասիական միությանը և Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացները չեն հակասում իրար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահը համոզված է, որ այս երկու կառույցները փոխլրացնում են միմյանց:

Արտակ Զաքարյանն անդրադարձավ ԼՂ հիմնախնդրում այս տարի ունեցած ձեռքբերումներին. «Մեր դիրքորոշումներն այս տարի ավելի ընկալելի էին միջազգային հանրության համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններն, Արտակ Զաքարյանն ասում է, որ դրանք արխիվ ուղարկել պետք չէ.« Հայաստանը հետևելու է գործընթացներին, դա ավելի նշանակալի խնդիր է Թուրքիայի համար, որն այդ հարցը կապում է երրորդ երկրի դիրքորոշման հետ»: