24 դեկտեմբերի 2012 - 16:08 AMT
ԿԺԴՀ-ում հիմնել են Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ

ՑՏԱԿ հյուսիսկորեական տեղեկատվական գործակալությունը հաղորդել է Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին: Այն նախատեսված է քաղաքական գործիչների, հայտնի գիտնականների և ձեռնարկատերերի համար, որոնք «ավանդ են ունեցել խաղաղության հաստատման, ազգային ինքնիշխանության պաշտպանության, ինչպես նաև մշակույթի զարգացման գործում»:

Դիպլոմի և ոսկե մեդալի հանձնումով ուղեկցվող մրցանակը կշնորհվի Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ` փետրվարի 16-ին, որը ԿԺԴՀ-ում հայտարարվել է որպես «Շողացող աստդի օր» անվանումով ազգային տոն:

ՑՏԱԿ հաղորդագրությունում նաև նշվում է, որ Նյու Դելիում ստեղծվել է այդ մրցանակը շնորհելու միջազգային խորհուրդ: