Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ և հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաև 2013 թվականին:
Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ և իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: