Acer ընկերությունը, որը համակարգիչների և բջջային սարքավորումների խոշոր թայվանական արտադրող է, մշակում է 7 դյույմանոց Android-պլանշետ, որը կարժենա մոտ 99 դոլար, հաղորդում է DigiTimes-ը:
Պլանշետը վաճառքում կհայտնվի 2013թ առաջին եռամսյակում և կդառնա շուկայում ամենաէժաններից:
2011թ նոյեմբերին Amazon-ը ներկայացրել է Kindle Fire պլանշետը, որն արժեր 199 դոլար: 2012-ի հուլիսին Google ընկերությունը թողարկել է 200 դոլար արժողությամբ պլանշետը` Nexus 7-ը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: