25 դեկտեմբերի 2012 - 09:46 AMT
Սիրիական ընդդիմությունը կարծում է, որ Բաշար Ասադը չի կարող մինչև 2014թ իշխանությունը պահել իր ձեռքում

Սիրիական ընդդիմությունը հերքել է ճգաժամի հարթման բոլոր ծրագրերը, որոնցով նախատեսվում է, որ Բաշար Ասադը կշարունակի զբաղեցնել նախագահի պաշտոնը մինչև 2014թ նախագահական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդը` «Ալ-Ջազիրային» տված հարցազրույցում:

Համաձայն ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ քաղաքական հարթակից և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պաշտոնական Դամասկոսն այս հրապարակումները չի մեկնաբանել: Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիիի հետ հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը նպաստելու է խաղաղապահական ջանքերի հաջողությանը, որոնք «չեն խախտում երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը և ծառայում են սիրիացիների շահերին»: