25 դեկտեմբերի 2012 - 10:06 AMT
Mitsubishi Motors-ի շտաբում խուզարկություն է իրականացվել

Mitsubishi Motors մեքենաշինական կոռպորացիայի Տոկիոյի շտաբում և այլ օբյեկտներում խուզարկություն է իրականացվել: Ավելի վաղ Ճապոնիայի ենթակառուցվածքի, տրանսպորտի և պետական հողերի նախարարությունը ընկերությանը պաշտոնական նախազգուշացում էր ներկայացրել`պատրաստված մեքենաների անսարքությունների վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու պատճառով:

Ավելի վաղ Mitsubishi Motors-ին արդեն մեղադրել են, որ իշխանություններից թաքցվել է ավտոմեքենաների անսարքությունները և վերանորոգումն իրականացվել է առանց պետական մարմիններին համապատասխան զեկույց ներկայացնելու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: