25 դեկտեմբերի 2012 - 10:17 AMT
Սամուել Սևյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա

12-ամյա Սամուել Սևյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացվող Մետրոպոլիտեն մրցաշարի ավարտից երկու տուր առաջ լրացրել է միջազգային վարպետի նորմա:

Սևյանն այժմ 7 հնարավորից ունի 4,5 միավոր և գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանի (ԱՄՆ) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը (Հայաստան) առաջատարներից հետ է մնում կես միավորով, տեղեկացնում է armchess.am: