Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2012 թվականի լավագույն թիմ է ճանաչվել: Հայ շախմատիստներն այս տարի 3-րդ անգամ են Համաշխարհային Օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճել:
Երկրորդ տեղում է շախմատի «Միկա» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ երրորդը Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն է, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3 –րդ հորիզոնականը:
Իսկ Հայաստանի այս տարվա լավագույն մարզիկը Արսեն Ջուլֆալակյանն է, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: