25 դեկտեմբերի 2012 - 15:16 AMT
Լույս են տեսել Արամ Խաչատրյանի անվան տրիոյի 2 նոր ձայնասկավառակները

Արդեն վաճառքում են Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երկու նոր ձայնասկավառակները: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, սկավառակներից մեկը նվիրված է Ալեքանդր Հարութունյանին, որտեղ ընդգրկված են կոմպոզիտորի տարբեր ստեղծագործություններ` դաշնամուրային, ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի համար: Ներկայացված են նաև կոմպոզիտորի ավելի քիչ հնչող ստեղծագործությունները: Ձայնասկավառակի հովանավորն է Անգլիայում բնակվող բարերար Ասատուր Գուզելյանը:

Երկրորդ սկավառակում ներկայացված են ռուս երկու հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Պ. Չայկովսկու և Ա. Արենսկու տրիոները: