ԱՄՆ-ում երկու հրշեջների սպանած և 2-ին էլ վիրավորած հանցագործը հոգեկան հիվանդ էր և եղել է ազատազրկման մեջ: Ինչպես պարզվել է, 1981թ. նրան մեղադրել են մուրճով 92-ամյա իր տատիկին սպանելու մեջ և բանտ են նստեցրել 17 տարով, հայտնում է ՌԲԿ-ն:
Նախօրեին 62-ամյա հանցագործը միտումնավոր կերպով հրկիզել է մեքենան ու տունը՝ որոգայթ լարելով հրշեջների համար:
Վիլյամ Շպենգլերը միտումնավոր է հրկիզել իր տունը: Այրվել են նաև մոտակա 7 տները, որոնց բնակիչները կարող էին զոհվել՝ այժմ որոնողական աշխատանքներ են տարվում: Հատուկ ջակատի անդամները տարհանել են 33 մարդու: Ինքը Շպենգլերն ինքնասպան է եղել իր տնից ոչ հեռու:
Շպենգլերը բանտից դուրս է եկել 1998թ.: