25 դեկտեմբերի 2012 - 18:15 AMT
Իսրայելի ՆԳՆ-ն արտոնել է ևս 1200 տների կառուցումը

Իսրայելի ՆԳՆ-ն այսօր հաստատել է շրջափակված տարածքներում ևս 1200 նոր տների կառուցումը` նախատեսված հրեա նորաբնակների համար, հաղորդում է Agence France-Presse-ը` հղելով իրավապաշտպանների տվյալներին:

Այդ տեղեկությունների համաձայն, տները կառուցվելու են Գիլո բնակավայրում, որը Երուսաղեմի արվարձան է: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելն արտոնել է 5350 տների կառուցումը, ինչը յուրօրինակ ռեկորդ է դարձել` սկսած 1967թ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: