25 դեկտեմբերի 2012 - 18:44 AMT
Իսրայելը կասկածներ ունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցում

Իսրայելը կասկածներ ունի Սիրիայում կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման հարցում, հայտնում է «Ռոսբալտը»:«Մենք տեսել ենք ընդդիմադիրների զեկույցները: Սա առաջին անգամը չէ: Ընդդիմությունը շահագրգռված է, որ արտաքին ներխուժում լինի»,-ասել է Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը:

Ըստ նրա, Իսրայելը ապացույցներ չունի, որ քիմիական զենք է կիրառվել, միևնույն ժամանակ, մտահոգ է և հետևում է իրադարձությունների զարգացմանը:

Փոխվարչապետը նաև կասկածներ է հայտնել քիմիական թունավորումների զոհերի վերաբերյալ: