Ուրբաթ օրը Իրանի ՌԾՈւ-ը երկրի հարավային ափերի մոտ վարժանքներ կսկսեն: «Վելայաթ-91» վարժանքները կտևեն 6 օր:
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին իրանական ՌԾՈւ Օրմուզի նեղուցում արդեն անցկացրել են վարժանքներ, որոնք ավարտվել են հեռահար հրթիռների փորձարկումով:
Օրմուզի նեղուցը տեղակայված է Պարսից ծոցում և տարածաշրջանից նավթի և գազի արտահանման հիմնական ծովային ուղին է, փոխանցում է Ռոսբալթը: