25 դեկտեմբերի 2012 - 19:39 AMT
Տեղի է ունեցել ՕԵԿ վարչության անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդրանիկ նիստը, որը ղեկավարել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Վարչությունը որոշել է 2013թ. նախագահական ընտրություններին ՕԵԿ մասնակցությունն ապահովելու և աշխատանքները կազմակերպելու համար նախընտրական շտաբի ղեկավար ընտրել Խաչիկ Հարությունյանին:

Բաղդասարյանը շնորհավորել է գալիք Ամանորը. «Մենք 2013թ. ենք մտնում նոր ակնկալիքներով, նոր հույսերով ու ծրագրերով: Դրանք մենք կյանքի ենք կոչելու համատեղ պայքարով ու աշխատանքով, և, համոզված եմ, հաջողություն ենք ունենալու»: