25 դեկտեմբերի 2012 - 20:50 AMT
Ղազախստանում ռազմական օդանավի վթարի արդյունքում զոհվել է 27 մարդ

Դեկտեմբերի 25-ին Ղազախստանում Շիմկենտ օդանավակայանից 20 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել ռազմական օդանավ, որը կատարում էր Աստանա-Շիմկենտ չվերթը:

Օդանավում եղել են անձնակազմի 7 անդամներ և 20 զինծառայողներ: Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, հաղորդում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի կայքը: