25 դեկտեմբերի 2012 - 20:58 AMT
Ընդդիմություն. Սիրիայի ռազմական ոստիկանության հրամանատարն անցել է ապստամբների կողմը

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հաղորդում են, որ ռազմական ոստիկանության հրամանատար գեներալ-մայոր Աբդուլազիզ Շալալը անցել է ապստամբների կողմը: Այս մասին հաղորդում է լոնդոնյան «Աշ-Շարկ ալ-Աուսատ» պարբերականը:

Այս տեղեկություններն առայժմ չեն հաստատվել:

Եթե հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա գենարալ-մայոր Շալալը կլինի սիրիական բանակի ամենաբարձրաստիճան սպան, ով անցել է ապստամբների կողմը, փոխանցում է BBC-ն: