25 դեկտեմբերի 2012 - 21:14 AMT
Սիրիայի ՆԳ նախարարին ցեղասպանության մեղադրանքով հայց է ներկայացվել

Մոտ մեկ շաբաթ առաջ ահաբեկչության արդյունքում վիրավորված Սիրիայի ՆԳ նախարար Մոհամմեդ աշ-Շաարը տեղափոխվել է Բեյրութի Ամերիկյան Համալսարանի հիվանդանոց:

Օգտվելով նրանից, որ Շաարը այժմ լիբանանյան տարածքում է, իրավապաշտպան Թարեկ Շանդաբը նրա դեմ հայց է ներկայացրել` մեղադրելով ցեղասպանություն կատարելու մեջ, փոխանցում է MIGnews-ը:

Պաշտոնապես Շաարին մեղադրում են «Ցեղասպանություն, էթնիկական զտումներ իրականացնելու, կրոնական գործիչների և 1986-ին Տրիպոլիի 600 քաղաքացիների սպանության մեջ»: