26 դեկտեմբերի 2012 - 09:45 AMT
Եգիպտացիների ավելի քան 60 տոկոսը կողմ է նոր սահմանադրությանը

Եգիպտացիների ավելի քան 60 տոկոսը, որոնք մասնակցել են երկրի սահմանադրության վերաբերյալ հանրաքվեին, կողմ են նոր օրենքին, հայտարարել է եգիպտական ԸԿ-ի նախագահ Սամիր Աբու ալ-Մուատին:

Ըստ նրա, 63,8 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրությանը, 36,2 տոկոսը` դեմ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Երկրի հիմնական օրենքի նոր տարբերակի առանցքային առանձնահատկությունն այն է, որ դրա հիմքում ընկած են իսլամական իրավունքի նորմերը` որպես օրենսդրության հիմնական սկզբունք: