26 դեկտեմբերի 2012 - 10:06 AMT
«ՀԺ». ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Աղվան Վարդանյանին

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ կայացած Գերագույն ժողովում որոշել է առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության ձևաչափը: Որոշումը երեկ խիստ գաղտնի էր պահվում:

Այդուհանդերձ, երեկոյան շշուկներ էին պտտվում, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածու առաջադրել ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Թե որքանով են լուրջ այդ շշուկները, հայտնի կդառնա այսօր: Դաշնակցությունը, ինչպես երեկ հայտարարում էին կուսակցության ներկայացուցիչները, իր որոշումը կհրապարակի այսօր նախատեսված մամուլի ասուլիսում: Ուշագրավ է, որ մինչ այժմ դաշնակցության ներսում խոսվում էր հիմնականում Արմեն Ոուստամյանի թեկնածության մասին, չէր բացառվում նաև ընտրությունները բոյկոտելու տարբերակը: