26 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT
Եմենում մարտերի արդյունքում զոհվել է 17 մարդ

Եմենի Մարիբ նահանգում կատաղի բախումներ են սկսվել կառավարական բանակի ուժերի և տեղական ցեղերի զինված ներկայացուցիչների միջև: Համաձայն ստացվող տեղեկությունների, հրաձգության արդյունքում զոհվել է 17 մարդ, այդ թվում` 7 զինծառայողներ:

Մարտերը ծագել կառավարական զորքերի կողմից ցեղերի զինված ստորաբաժանումների դիրքերի վրա հարձակում նախաձեռնելուց հետո:

Ականատեսների հաղորդմամբ, օպերացիայի ընթացքում բանակը կիրառել է զենքերի բոլոր տեսակները, այդ թվում` դիմելով օդուժի օգնությանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: