26 դեկտեմբերի 2012 - 10:46 AMT
Իրանը հաղորդել է իր արդյունաբերական օբյեկտների վրա նոր կիբերհարձակումը կանխելու մասին

Իրանցի մասնագետներին հաջողվել է կանխել զանգվածային վիրուսային հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքի և արդյունաբերական օբյեկտների վրա: Այս մասին ասվում է պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է քաղպաշտպանության վարչության կողմից, հաղորդում է France 24-ը:

Քաղպաշտպանության վարչության ղեկավար Ալի Ակբար Ակհավանը հայտարարել է, որ վնասակար կոդը նման է եղել ավելի վաղ հայտնաբերված Stuxnet վիրուսի կոդին, իսկ վարակումը սկսվել է մի քանի ամիս առաջ:

Stuxnet վիրուսը հայտնաբերվել է 2010թ, և դրա նպատակը ուրանի հարստացման ցենտրիֆուգերի ծրագրային ապահովման վարակումն էր: Դրանից հետո Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին միջուկային ծրագրի շրջանակներում աշխատանքները խաթարելու փորձի մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն: