26 դեկտեմբերի 2012 - 12:18 AMT
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պարտադիր բուժապահովագրություն ներմուծել 2014 թվականից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարությունը արդեն սկսել է նախապատրաստվել պարտադիր բուժապահովագրության ներմուծմանը 2014 թվականից: Այդ մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ինչ վերաբերում է համավճարի կարգով մատուցված ծառայություններից ստացած եկամուտներին, ապա 2012թ. 11 ամսվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 161,6 մլն դրամ՝ ապահովելով 18,2 տոկոս աճ: Առողջապահության վճարովի ոլորտներում ստացված եկամուտի ընդհանուր չափն աճել է 32,4 տոկոսով՝ կազմելով 22,7 մլրդ դրամ:

Այդ առնչությամբ Դումանյանը նշել է, որ եկամուտների ամենամեծ ծավալը գրանցվել է քաղծառայողների սոցփաթեթով բժշկական ծառայությունների փոխհատուցման գծով: «Եկամուտներն այստեղ կազմել են 2,5 մլրդ դրամ 2012 հունվար-նոյեմբերի համար, ինչը 1,8 մլրդ ավելի է, քան 2011թ. նույն ժամանակահատվածում»,-ասել է նա: