26 դեկտեմբերի 2012 - 11:52 AMT
Ստյոպա Սաֆարյան. 2012-ը ձգձգվող կոնֆլիկտի տարի էր

2012-ը ձգձգվող կոնֆլիկտի տարի էր և անցած ԱԺ ընտրությունները ի զորու չեղան լուծել քաղաքական համակարգում առաջացած կոնֆլիկտը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով անցած տարվա ներքաղաքական զարգացումները՝ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ հնարավոր չեղավ լուծել նաև կոնֆլիկտն այն միավորումների միջև, որոնք կարող էին վտանգավոր հավասարակշռություն ստեղծել իշխանության համար և բերել իշխանության տրոգման. «Իշխող կուսակցությունը որևէ բանի առաջ կանգ չառավ՝ իր դեմ դուրս եկած ուժերը չեզոքացնելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով անցած տարվա ընթացքում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ ընդդիմության միասնական թեկնածուի հարցին, նա ասաց, որ այդ խնդիրն այլ ձևով է լուծվելու.« Հայաստանում այն վերածվել է իշխանությունների դեմ դուրս եկած հիմնական թեկնածուի հարցի, իսկ այս պահին այդ հիմնական թեկնածուն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: