26 դեկտեմբերի 2012 - 13:46 AMT
Դաշնակցությունը նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու

Հայ հեղափոխական դաշնակցությունը գալիք նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Դաշնակցությունը բացառում է իշխանության թեկնածուին աջակցելը, սակայն հայտարարում է, որ հետևելու է նախըտրական գործընթացներին և կողմնորոշելու է ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին: Դաշնակցությունը քաղաքական բոլոր միջոցներով հետամուտ էմ լինելու կուսակցության ներկայացրած 7 կետից բաղկացած օրակարգի իրականացմանը: Այս մասին որոշումը կայացվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի ժամանակ: