26 դեկտեմբերի 2012 - 16:39 AMT
Նիգերիայի Լագոս քաղաքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում տուժել է 30 մարդ

Չորեքշաբթի օրը խոշոր նիգերիական Լագոս քաղաքում տեղի է ունեցել մեծ հրդեհ, նախնական տվյալներով, հրավառությունների խանութում պայթյունից հետո, առնվազն 30 մարդիկ ստացել են այրվածքներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով Ֆրանս Պրես գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի տնտեսական մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջանում: Կրակը տարածվել է առնվազն 9 տների վրա:

«Ներկա պահին մենք բժշկական օգնություն ենք ցուցաբերել 30 հոգու»,- հայտարարել է Կարմիր խաչի տեղի ստորաբաժանման ներկայացուցիչ Նիկոլաս Ադեսիլան: