26 դեկտեմբերի 2012 - 16:37 AMT
Արմեն Վարդանյանը կգլխավորի Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ արծաթե մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, սպորտի վաստակավոր վարպետ Արմեն Վարդանյանը կդառնա Ուկրաինայի հայերի միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչը, հաղորդում է Analitika.at.ua-ն: Իր համաձայնությունը մարզիկը տվել է ՈւՀՄ ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը որոշել է ՈւՀՄ երկու հավաքական ունենալ՝ հունահռոմեական ըմբշամարտի, որը կգլխավորի Արմեն Վարդանյանը, և բռնցքամարտի, որը կմարզի Բռնցքամարտիկների ակումբների ուկրաինական լիգայի նախագահ Վլադիմիր Մանուկյանը:

Հավանության արժանացավ նաև համաուկրաինական շախմատի ակումբի ստեղծման գաղափարը: