26 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT
Թեկնածուների գրանցման համար նոտարները հանգստյան օրերին կաշխատեն հերթապահությամբ

2012թ-ի դեկտեմբերի 29-ից 2013թ-ի հունվարի 4-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ընթացքում սահմանվելու է Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարների հերթապահություն՝ նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի վավերացումն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկցնում են արդարադատության նախարարությունից:

Ավելացնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը: