26 դեկտեմբերի 2012 - 16:37 AMT
Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հիջաբ կրելու համար ռուս կանանց վճարելու մասին

Իրանի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հիջաբ կրելու համար Բուշերի ԱԷԿ-ում աշխատող ռուս կանանց վճարելու մասին, հայտնում է Լենտա, ռու-ն, իրանական Fars գործակալության վրա հղումով:

Ըստ Ւրանի ԱԳ փոխնախարար Հասան Կաշկավիի, ռուսաստանցիների և այլ արտերկրացի մասնագետների հետ պայմանագրերում չկա կետ տեղական ավանդույթներին բնորոշ հոգուստ կրելու դիմաց հատուցման մասին:

Փոխնախարարն այդպես է մեկնաբանել Իրանի խորհրդարանի պատգամավոր Մեհդի Մուսավինեջադի հայտարարությունը, որի համաձայն Բուշերում աշխատող ռուս կանայք փոխհատուցում են ստանում հիջաբ կրելու համար: