26 դեկտեմբերի 2012 - 18:19 AMT
Եգիպտոսում սահմանափակել են արժույթի արտահանումն ու ներմուծումը 10 հազար դոլարով

Եգիպտոսի իշխանությունները հաստատել են արժույթի նեմուծման և արտահանման սահմանափակումը, որը 10 հազար դոլարի շրջանակներում է: Համապատասխան հրամանագիր է ստորագրել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նոր օրենքի ընդունման վրա կարող էր ազդել սուր տնտեսական ճգնաժամ ապրող հետհեղափոխական Եգիպտոսի իշխանությունների վերահսկողությունից դուրս կապիտալի արտահոսքը: