26 դեկտեմբերի 2012 - 18:00 AMT
Սիրիայի ԱԳ փոխնախարարը Մոսկվա է մեկնել Բեյրութի տարածքով

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդակը մեկնում է Մոսկվա բանակցելու համար ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ Սիրիայի հակամարտության վերաբերյալ, հայտնում է լիբանանյան «Դեյլի սթարը»:

Ըստ առկա տվյալների, նա մեկնել է «Աերոֆլոտի» չվերթով Բեյրութից: Նրան ուղեկցում է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Արնուսը, հայտնում է «Ինտերֆաքսը»: