26 դեկտեմբերի 2012 - 18:05 AMT
ԳԱԱ լեզվի ինստիտուտը նոր տնօրեն ունի

ՀՀ ԳԱԱ նախագահությունը Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է Վիկտոր Կատվալյանին: Նա աշխատում է լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում` որպես ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, մի շարք մենագրությունների ու գիտական հոդվածների հեղինակ է: