26 դեկտեմբերի 2012 - 19:39 AMT
Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԳՆ-ի կազմակերպած ընդունելությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն, հաղորդում է նախագահի մամուլի գրասենյակը: