26 դեկտեմբերի 2012 - 20:55 AMT
Լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնը ֆիլմ է նկարահանում Լեդի Գագայի կյանքի մասին

Լեդի Գագան թվիթերում հայտարարել է, որ լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնը ֆիլմ է նկարահանում իր կյանքի, երկրպագուների և «Artpop» նոր ալբոմի ստեղծման մասին:

2011-ին Ռիչարդսոնը թողարկել է Լեդի Գագայի մասին ֆոտոգիրք, իսկ 2012-ին նա նաև նկարահանել է «Cake» երգի տեսահոլովակը:

Ֆիլմի նկարահանման մասին լուրերն առաջին անգամ հայտնվել են ամռանը: