28 հունիսի 2005 - 10:24 AMT
ՀԱԿԱՌԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋԱՆՔԵՐԻ` ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում եղել եւ մնում է անփոփոխ. պաշտոնական Երեւանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը` ելույթ ունենալով «Թուրքիան նոր աշխարհաքաղաքական իրավիճակում. Հայաստանի ակնկալիքները» սեմինարում: Նրա խոսքերով` չնայած Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին, Անկարան շարունակում է տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս մղելու քաղաքականությունը եւ չի հրաժարվում հակահայկական քարոզչությունից: Նա նաեւ նշել է, որ «մենք հանդես ենք գալիս Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու օգտին, սակայն այնպիսի Թուրքիայի, որը կընդունի եւ անվերապահորեն կպահպանի բոլոր համընդհանուր եվրոպական եւ ժողովրդավարական արժեքները», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: